Գյումրիում տղամարդու դի է հայտնաբերվել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 22-ին վաղ առավոտյան ՇՄ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ահազանգ է ստացվել, որ Երևանյան խճուղու սկզբնամասում երկաթուղային գծերի մոտակայքում հայտնաբերվել է 50 տարեկանին մոտ տղամարդու դի: Ոստիկանության աշխաակիցների կողմից դիակն անմիջապես մեկուսացվել է, տարածքն առանցնացվել կպչուն ժապավենով:

Ինչպես հայտնում է tsayg.am-ը, դեպքի վայրում աշխատել են ինչպես քննչական, այնպես էլ քրեագիտական մարմինները: Ականատեսներն ու հարակից տարածքի բնակիչները տղամարդու անձը չեն ճանաչել: Ահազանգից մեկ ժամ անց դեպքի վայր են հասել տղամարդու հարազատները: Ըստ նրանց, մահացած տղամարդը գյումրեցի Ալբերտ Ռոլանդի Գրիգորյանն է, ծնված 1962 թ-ին: Տղամարդը նախօրեին երեկոյան ժամերին տանից դուրս է եկել ու չի վերադարձել: Ըստ նախնական տվյալների, քաղաքացին գտնվել է ալկոհոլ օգտագործած վիճակում:




Լրահոս