Այս դեպքում պետք է հանգստություն պահպանել: Այս միջոցները կօգնեն հեշտորեն լուծել նյարդայնացող մանր խնդիրները:
1. Նոութբուքի վրա կպչուն պիտակները հեռացնելու համար սովորական մայոնեզ օգտագործեք:
Մի փոքր մայոնեզ քսեք պիտակի վրա և թողեք 5-10 րոպե: Ապա մաքրեք այն անձեռոցիկի միջոցով:
2. Հագուստի վրայից պիտակները հեռացնելու համար պինցետ և կարի գործիք օգտագործեք:
Պիտակները տհաճ հետքեր են թողնում: Կտրեք դրանք և զգուշորեն հեռացրեք պինցետի և կարի գործիքի միջոցով:
3. Ճիշտ ամրացրեք անտեսանելի մազակալները:
Այն ուղղեք դեպի ներքև, ինչպես պատկերված է:
4. Եթե դուք մինչ այժմ չեք կողմնորոշվում՝ թեյ, թե սուրճ, ապա խմեք cáscara coffee՝ սուրճի բալից պատրաստված թեյ:
5. Ավտոմատ էջանիշ օգտագործեք էջը չկորցնելու համար:
6. Հիշե’ք, որ քաղաքավարությունը դեռևս ոչ մեկին տհաճ մարդ չի դարձրել:
7. Ազատվե’ք եղունգի կողքը առաջացող մսերից՝ նախապես մատները պահելով տաք ջրի մեջ: Հեռացնելուց հետո վիտամին E-ով յուղ քսեք: Խոնավեցնող կրեմներ օգտագործեք: