Ինչ է իրականում նախատեսված կառուցել նախկին գրադարանի տեղում (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն օրեր առաջ հայտնել էր, որ Երևանի Ամիրյան 2 հասցեում սկսվեց ապամոնտաժվել Երևանի մշակութային արժեքներից մեկը՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ճակատային հատվածը։

Այս տեղեկությունից հետո մեծ աղմուկ բարձրացավ: Այդ շենքը, իրոք, հանդիսանում է պատմամշակութային հուշարձան և ներառված է հուշարձանների պետական ցանկի մեջ: Ուստի` այն քանդելու իրավունք որևէ շինարարական կազմակերպություն չի կարող ունենալ:

Սակայն պարզվեց, որ ոչ ոք չէր էլ պատրաստվում քանդել 19-րդ դարի հուշարձանը: Ինչպես այսօր մեզ հետ զրույցում ներկայացրեցին շինարարություն իրականացնող «Սպիտակ տնակի» փոխտնօրեն Գրիշա Չախոյանն ու պատվիրատու «SGI Invest»-ի տնօրեն Զորիկ Բալայանը, իրականում, ապամոնտաժվում է միայն խորհրդային տարիներին` 1976 թվականին կառուցված կցակառույցը: Դա, նրանց խոսքով, կօգնի էլ ավելի լավ կերպով ի ցույց դնել հնությունը:

Լուսանկարներ`շինարարության ընթացքից

1

2

3

4

5

6

7

Ինչ է նախատեսված կառուցել

12751958_1132649436775106_1138635823_o

12755018_1132649440108439_2016143132_o

12773339_1132649446775105_162066005_o

12776828_1132649453441771_737032498_o

Մանրամասները`Armlur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս