Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը խոսեց քաղաքական դաշտի սերնդափոխության մասին:
«Պոպուլիստների ժամանակն անցել է: Մեր նախկին պատգամավորներից մեկն ինձ անվանել էր երիտասարդ եւ փոքր մարդ: Գիտե՞ք, ժամանակին Դարեհ Մեծը խաղալիք էր նվիրել Ալեքսանդր Մակեդոնացուն, որ խաղա, բայց մարդիկ մինչեւ այսօր հիշում են, թե ինչ եղավ Գավգամելայի ճակատամարտում տարիքով մեծ, փորձառու մեծն Դարեհի հետ:
Հարգելինե’րս, երիտասարդ լինելը առավելություն է, թերություն չէ: Բոլորին մաղթում եմ խաղաղություն», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում