ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ փետրվարի 22-ին Արարատի մարզի Նորամարգ գյուղում տղամարդու այրված դի է հայտնաբերվել: Մասնավորապես նշել էինք, որ գյուղի Սև ջուր գետի մեջ որսորդները դի են նկատել: Դիակի ինքնությունը պարզել չէր հաջողվել: Ինչպես հայտնի է, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով:
Եվ այսպես, ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցները կոնկրետ անձանց են կասկածում սպանությունը կատարելու մեջ: Նույն տեղեկությունների համաձայն՝ սպանվածը փետրվարի 11-ից որպես անհայտ կորած որոնվող Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ 1981 թվականին ծնված Գարիկ Արզունյանն է:
Մեզ հայտնի դարձավ նաև, որ երիտասարդի սպանության կասկածանքով կան բերման ենթարկվածներ: