Amnesty International-ի ամենամյա զեկույցում արձանագրվել են 2015-ի իրավախախտումները Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Amnesty International 2015/2016» զեկույցում արձանագրվել են 2015 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրավախախտումները:

160 երկրների մասին հոդվածներում խոսվում է կոնֆլիկտների հետևանքով մարդկանց տառապանքների, տեղահանման, խտրականությունների և բռնությունների մասին:

2015 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրավախախտումներն արձանագրող հոդվածում, մասնավորապես, ասվում է.

«Իշխանությունները բազմիցս ցրել են խաղաղ ցույցեր, այդ թվում՝ ոստիկանական ուժի գործադրմամբ, ինչը հանգեցրել է նոր և էլ ավելի խոշոր ցույցերի: Ցույցերի մասնակիցներին բերման են ենթարկել և նրանց դեմ քրեական գործ հարուցել՝ կասկածելի մեղադրանքներով: Հաղորդվել է հակակառավարական ակցիայի մասնակիցներից մեկի վրա հարձակման մասին: Դեռևս մտահոգություն են առաջացնում խոշտանգումներն ու կոպիտ վերաբերմունքը, ինչպես նաև` անպատժելիությունը:

Բանակում ծառայությունից գիտակցորեն հրաժարվածները կարողացել են օգտվել քաղաքացիական ծառայության այլընտրանքային դրույթներից, որոնք սահմանվել են 2013թ.: Դեկտեմբերի 6-ին ՀՀ քաղաքացիները հանրաքվե անցկացրեցին՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք ենթադրում էին կառավարական համակարգի անցում՝ նախագահականից խորհրդարանականի: Միևնույն ժամանակ, ընդդիմությունն անհանգստացած էր, որ գործող նախագահը կարող է օգտվել իրավիճակից, որպեսզի մնա իշխանության գլխին: 2015-ին սոցիալական և քաղաքական խնդիրների հետ կապված բողոքի ակցիաների աճ է գրանցվել: Հատկապես, բողոքի բուռն ալիք բարձրացավ սահմանադրական փոփոխությունների և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման խնդիրների հետ կապված»:

Իրավապաշտպան կազմակերպությունն անդրադառնում է նաև ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի դաժան ծեծին, Նախախորհրդարանի կողմից ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից օրը, հակակառավարական ցույց անցկացնելու պլաններին, ինչպես նաև` մայիսի 17-ին մոտ 100 ակտիվիստի կողմից Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների մասնակցությանը:




Լրահոս