Ինչ կադրային քաղաքականություն կվարի Լևոն Մկրտչյանը. կուսակցական պատկանելիությունը կարևոր չի համարում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դաշնակցությունը հարմար է նկատել մեզ ներկայացնել: Այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով դիտարկմանը`չորրորդ անգամ եք նշանակվում, դաշնակցությունն արդյոք այլ կադրեր չունի, այդպես նշեց Կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նա ընդգծեց, որ կրթական համակարգից դուրս չի եկել, բայց իրեն գոնե երկու շաբաթ է պետք` հասկանալու համար, թե ինչ է կատարվում: «Ինձ թույլ տվեք մեկ-երկու շաբաթ ժամանակ: Մեծ մամլո ասուլիսով բալոր հարցերին կպատասխանեմ: Կրթության նախարարության համակարգը բավականին լայն է, մեծ է», – հավելեց նա:

Անդրադառնալով կադրային քաղաքականությանը`  նա ընդգծեց, որ իր համար ցանկացած աշխատողի դեպքում կարևորը նրա պրոֆեսիոնալիզմն է: «Ուզում եմ հստակ հայտարարել`այլ չափման միավոր չի եղել և չի լինի: Եթե մարդը ճիշտ կադր է, ճիշտ տեղում է, երկրորդական է նրա կուսակցական պատկանելիությունը», – ընդգծեց Մկրտչյանը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս