ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար, կուսակցության արտաքին քաղաքականության պատասխանատու Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեսակետ է հայտնել, որ ՀՀ իշխանությունները մի կողմից ֆորմալ առումով ցույց են տալիս, թե կողմ են ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելուն եւ մասնավորապես Ասոցացման պայմանագիրը, Խորը եւ համապարփակ առեւտրի մասին համաձայնագիրը ստորագրելուն, սակայն մյուս կողմից իշխանության որոշ ներկայացուցիչներ խոսում են Մաքսային միությանն անդամակցելու մասին: «Իհարկե, կողմնորոշման հրամայականը հաճելի բան չէ, հեշտ չէ: Բայց տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները չեն գիտակցում, որ դրանք, վերջիվերջո, համատեղելի չեն, եւ պետք է հստակ ու կանխատեսելի լինել, պատրաստ լինել բոլոր տեսակի ուղղակի եւ անուղղակի ճնշումներին, որ կլինեն մյուս բեւեռից»,-ասել է նա` հավելելով, որ ստեղծված իրավիճակը հետեւանք է իշխանությունների խոցելիության:




Լրահոս