ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽԱՆԳԱՐԵԼ ԵՆ
Օրերս ամերիկաբնակ երգչուհի Շպռօտն այսպիսի գրառում էր կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում. «Միայն հայկական խնջույքներին են հոտնկայս խմում կնոջ կենացը եւ հինգ րոպե հետո հարամում կյաժ երգչուհու կատարումը… Հա, մոռացել էի` շատ հայերի համար երգչուհին կին չէ, այլ` ակորդեոն»: Փորձեցինք կապ հաստատել երգչուհու հետ ու հասկանալ, թե ինչն է նման գրառման առիթ հանդիսացել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Անին՝ նույն ինքը՝ Շպռօտը, պատմեց, որ այն ռեստորանում, որտեղ ինքն է աշխատում, ելույթի ժամանակ իրեն խանգարել է Հայաստանից ժամանած մի տղամարդ: Երգչուհին նաեւ հավելեց, թե Միացյալ Նահանգներում մեծացած հայ երիտասարդները շատ ավելի զուսպ են, կոռեկտ, իսկ հյուր եկած հայերը հաճախ են նման գռեհիկ պահվածք դրսեւորում:

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ
Հունիսի 23-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի կունենա բարեգործական համերգ, որին կմասնակցեն հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ՝ Անդրե, Սոֆի Մխեյան, Նազենի Հովհաննիսյան, Արսեն Սաֆարյան, Լեյլա Սարիբեկյան, Վարդան Բադալյան, Դավիթ Ամալյան,  Անդրանիկ Հարությունյան, Ռաֆայել Երանոսյան… Համերգից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է Արցախի մանկատանը: Կայքերից մեկի հետ զրույցում երգիչ Անդրեն ցավով է նկատել, որ արդեն Արցախում էլ կա նման հաստատություն. «Չեմ հասկանում` ինչու են մարդիկ ընտանիք կազմում եւ հետո անում այդ դաժան քայլը, որը չեմ ուզում կապել ֆինանսների հետ, քանի որ դժվարություններ, վստահ եմ, տեսել է հայ ընտանիքների 80 տոկոսը, բայց մեզնից չեն հրաժարվել մեր ծնողները…»:

ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
Հունիսի 21-ին Հայաստանում կնշվի Երաժշտության տոնը: Այն սկիզբ է առել 1982թ. հունիսի 21-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Այս միջոցառումը տոնվում է աշխարհի ավելի քան 110 երկրներում եւ 430 քաղաքներում: 2007թ.-ից ի վեր` այն տոնվում է նաեւ Հայաստանում:




Լրահոս