Այսօր ռուսական լրատվամիջոցները հայտնեցին 80-ամյա լեգենդար դերասան Արմեն Ջիգարխանյանի երրորդ ամուսնության մասին:
Մասնավորապես, 7days.ru-ն գրել էր, որ դերասանի կինը 36-ամյա Վիտալինա Ռոմանովսկայան է, ում հետ Ջիգարխանյանը ծանոթ էր ավելի քան 15 տարի և հանդիպում էր անգամ ամուսնացած ժամանակ։
Հայտնի էր նաև, որ միջոցառմանը շատ քիչ թվով մարդիկ են ներկա եղել, արարողությանը մասնակցել են նորապսակների բարեկամներն ու մտերիմ ընկերները։
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ջիգարխանյանի հարսանիքի համեստ խնջույքին Հայաստանից մասնակցել է միայն մեկ հոգի` ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը` տիկնոջ հետ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան