Ինչ տարաձայնություն կարող է լինել, որը ՀՅԴ-ին կստիպեն հրաժարվել ՀՀԿ-ի հետ համագործակցությունից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի՝ երկու օր առաջ ստորագրած կոալիցիոն համաձայնագրի վերջում այսպիսի մի պարբերություն կա. «Անհաղթահարելի տարաձայնությունների առաջացման դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դադարեցնել քաղաքական համագործակցությունը»: Այդ ինչ տարաձայնություններ կարող են լինել, որոնք, օրինակ, ՀՅԴ-ին կստիպեն հրաժարվել ՀՀԿ-ի հետ համագործակցությունից: Այս հարցի պատասխանը «ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստանալ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից:

«Մենք այս փուլում ամեն ինչ արել ենք, որ հնարավոր տարաձայնությունների դաշտը փոքրացնենք, բայց կյանքը փոխվում է: Կարող է՝ տվյալ հարցի լուծման հետ կապված այնպիսի առաջարկներ բախվեն իրար, որոնք իսկապես անհամատեղելի լինեն, ամեն մեկը մնա իր սկզբունքային դիրքորոշումների վրա եւ առաջացնի արդեն անհնարինություն` կարեւորագույն ինչ-որ մի հարց համատեղ մարտավարությամբ առաջ տանելու խնդիրների հետ կապված»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս