ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր վաղ առավոտից Մալաթիա տոնավաճառում լարված մթնոլորտ է: Տոնավաճառի առևտրականները պահանջում են իջեցնել տաղավարների վարձավճարները, սակայն տնօրինությունը չի ընդառաջում նրանց:
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը քիչ առաջ զրուցեց աշխատակիցների հետ՝ առաջարկելով 20 հազար դրամ իջեցնել վարձը, սակայն սա չբավարարեց առևտրականներին:
Աշխատակիցները սպառնում են լքել տարածքը, գնալ Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառ. «Եթե իրան հարմար չի, թող ինքը ռադը քաշի գնա: Ասում ա՝ ձեռք չի տալիս, թողե’ք, գնացե’ք: Հավաքվում, գնում ենք Բուռնաշի մոտ»,- վրդովված ասում են առևտրականները:
Լարված մթնոլորտը պահպանվում է: