ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՀՐԱՅՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս քննարկել են նոտարական գրասենյակներում նոր նշանակումներ անելու հարցը: Ըստ նույն աղբյուրների՝ գրասենյակներում նշանակվելու են հիմնականում պաշտոնյաների հարազատները, այդ թվում եւ վարչապետի բարեկամները: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանի հարազատների անունները եւս նշվում են, որոնք պետք է նոտարական գրասենյակներում պաշտոններ ստանան: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Հրայր Թովմասյանից պարզել տեղեկության իսկությունը: Հարցին, թե վերջերս վարչապետի հետ քննարկել է նոտարական գրասենյակներում նոր նշանակումներ կատարելու հարցը՝ հստակ անվանումներով, նախարարը շատ «կոռեկտ» պատասխանեց. «Ձեր գործը չէ, թե ես վարչապետի հետ ինչ եմ քննարկել, եւ դա բացարձակ իմ լիազորությունն է»: Այս խոսքերից հետո ՀՀ «ամենաքաղաքակիրթ» նախարարն արագ քայլերով հեռացավ:




Լրահոս