Սերժ Սարգսյանի ղարաբաղցի ընկերը Հայաստանում արագ հարստանում է. եկել է հատուցում ստանալու ժամանակը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայբիզնեսբանկը» վերջին տարիներին սկսել է շատ ակտիվ զարգանալ եւ դա տեղի է ունենում նաեւ հիմնականում պետական ձեռնարկությունների շրջանառությունը սպասարկելու արդյունքում: Այսինքն՝ արդեն մի քանի տարի է՝ պետական գերատեսչությունները մեկը մյուսի ետեւից սկսում են իրենց շրջանառությունը իրականացնել հենց «Հայբիզնեսբանկի» միջոցով: Իսկ այս բանկի հմայքը կայանում է նրանում, որ այն պատկանում է Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերոջ` ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցին:

Վերջինս, ըստ հրապարակումների, հենց այն անձն է, որը դեռեւս 2006-ին ԱՄՆ-ում իր ներկայացուցչի միջոցով ավելի քան կես միլիոն դոլար է վճարել ամերիկյան «Burson-Marsteller» փիառ ընկերությանը՝ այն ժամանակ դեռեւս ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի վարկանիշը արտերկրում բարձրացնելու համար: Այլ կերպ ասած՝ Վիտալի Գրիգորյանցը այն եզակի մարդկանցից մեկն է, որը անձամբ ներդրում է ունեցել, որպեսզի Սերժ Սարգսյանը գլխավորի Հայաստանի իշխանական բուրգը: Ու հիմա հատուցում է ստանում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս