ՇԼԵՊՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1935 թվականի այս օրը` փետրվարի 23-ին, ծնվել է հայ հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1986), Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Նարա Շլեպչյանը: Նա 1956թ. նոյեմբերի 29-ից՝ Հայաստանի հեռուստատեսության ստուդիայի բացման առաջին օրվանից, աշխատել է որպես հաղորդավար եւ եղել է Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարը: Հեղինակել եւ վարել է բազմաթիվ եւ բազմաբովանդակ ծրագրեր` լրատվական, գրական, գեղարվեստական, երաժշտական, մասսայական երեկույթներ, կառավարական միջոցառումներ, տոնական հանդեսներ, հարցազրույցներ:

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ
Ուկրաինայում «Եվրատեսիլի» ազգային ընտրական փուլում հաղթել է ուկրաինացի հայտնի երգչուհի Ջամալան (իսկական անունը` Սուսանա Ջամալադինովա): Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը: Երգչուհին (հայրը՝ ղրիմի թաթար, մայրը՝ հայուհի) հանդիսատեսի քվեարկության արդյունքում ամենաշատ միավորներն է ստացել՝ առաջ անցնելով մնացած հինգ մասնակիցներից: Եզրափակիչ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 300 հազար մարդ: Ցուցանիշը համարվում է ռեկորդային` Ուկրաինայում «Եվրատեսիլի» ազգային ընտրական մրցույթների համար:




Լրահոս