Անձնագիրը հնարավորություն է տալիս մարդուն գնալ աշխարհի ցանկացած կետ: Ցանկացած երկրում այս կամ այն կերպ անձնագրի արտաքին տեսքն արտացոլում է այդ երկրի հոգին, նրա տարբերությունը մյուսներից: Անձնագիրը կաևորագույն փաստաթուղթ է ճանապարհորդի համար: Քչերը հաստատ տեսած կլինեն կամ առավել ևս իրենց ձեռքում պահած կլինեն տարբեր երկրների անձնագրերը: Ձեզ ենք ներկայացնում մի քանի երկրների անձնագրերի արտաքին տեսքը ու դրանց տարբերությունները:
Հայաստանի Հանրապետության անձնագիր: Անձնագրի կազմը մուգ կապույտ է, վրան գրված է «Հայաստանի Հանրապետություն» և «Անձնագիր»՝ հայերեն և անգլերեն լեզուներով։ Կենտրոնում պատկերված է ՀՀ զինանշանը։
ԱՄՆ քաղաքացու կենսաչափական անձնագրի արտաքին տեսքը
Իսպանիա: Այն բանից հետո, երբ Իսպանիան դարձավ ԵՄ անդամ, իր բոլոր քաղաքացիներին իրավունք տրվեց գնալ միության ցանկացած երկիր:
Թայվան: Այժմ նման անձնագիրն աստիճանաբար դուրս է գալիս գործածությունից, որպեսզի այն չշփոթեն չինացիների անձնագրերի հետ: Նախկինում թայվանական անձագրում գրված էր միայն «Չինաստանի Հանրապետություն»: Այժմ դրանք փոխարինվում են «Թայվան» գրությամբ:
Սալվադոր: 2006 թ.-ին Սալվադորը, Նիկարագուան, Հոնդուրասը և Գվատեմալան համաձայնագիր ստորագրեցին այդ չորս երկրների միջև ազատ տեղաշարժման մասին: Նրանք փոխեցին նաև անձնագրերի արտաքին տեսքը` դարձնելով նույն գույն:
Շվեյցարիա: Ի լրումն «ծննդավայր» սյունակի, շվեյցարական անձնագրերում ավելացվել է «ծագման տեղը» սյունակը` նկատի ունենալով ծնողների ծննդյան վայրը:
Կուբա: Բազմաթիվ երկրների անձնագրերում լինում են բանալի բառեր, որոնք ասում են մյուս երկրի իշխանույթուններին, թե ինչ լիազորություններ են տրված քաղաքացիներին տվյալ երկրում, սակայն կուբայական անձնագրերում այդ բանալի բառերի փոխարեն ամբողջական նախադասություններ են գրված:
Ավստրալիա: Ստանդարտ Ավստրալիայի անձնագրի ուժի մեջ է 10 տարի ժամկետով և պարունակում է 42 էջ, որոնք կարող են նաև ավելացվել:
Ռուսաստան: 2001 թ.-ին Ռուսաստանը սկսեց թողարկել անձնագրեր իրենց զինանշանի` երկգլխանի արծվի տեսքով, և արդեն 2006 թ.-ին սկսեց արտադրել կենսաչափական անձնագրեր: Կենսաչափական անձնագրերը դառնում են ավելի տարածված է ողջ աշխարհում:
Մեքսիկա: 32 էջերից յուրաքանչյուրում պատկերված է Մեքսիկայի 31 նահանգներից մեկի և մեկ դաշնային օկրուգի զինանշանը:
Սինգապուր: Սինգապուրը զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականն այն երկրներից, որոնք ազատ տեզաշարժի իրավունք են թույլ տալիս: Սինգապուր կարող են մեկնել առանզ վիզայի:
Նիգերիա: Նիգերիայի անձնագրի վրա պատկերված է զինանշան` վահանի տեսքով: Այնտեղ կա նշված նաև կարգախոս` «Միասնություն և հավատ, խաղաղություն և առաջընթաց»: