20 երկրների զինված ուժեր սկսել են Սաուդյան Արաբիայում մասշտաբային զորավարժությունները, փոխանցում է BBC-ն:
Զորավարժություններին կմասնակցեն ԱՄԷ-ի, Հորդանանի, Բահրեյնի, Սենեգալի, Սուդանի, Քուվեյթի, Մալդիվյան կղզիների, Եգիպտոսի, Մալազիայի, Քաթարի, Օբամանի, Ջիբութիի, Կոմորյան կղզիների, Թունիսի, Չադի, Պակիստանի, Մարոկկոյի և Մավրիտանիայի զինծառայողները:
Զորավարժությունները կընթանան «Հյուսիսի ամպրոպ» անվան ներթո, որում ներգրավված են ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերը:
Էր Ռիյադի հայտարարության համաձայն՝ զորավարժությունների նպատակը զորքերի վերապատրաստումն է ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի համար:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան