ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ահռելի գումարներ է հատկացրել գովազդային նպատակներով. միայն 700 հազար դրամ նախարարությունը տրամադրել է Հանրային հեռուստաընկերությանը՝ տեսահոլովակի պատրաստման եւ հեռարձակման համար: Համաձայն «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ 819 հազար դրամ էլ այս նախարարությունը տրամադրել է «Բագրատարմ» ՍՊԸ-ին` 984 հավաստագրի, 3000 պաստառի եւ 12 վկայագրի տպագրության համար: Այսպիսով, եթե սպորտը մեր երկրում չի զարգանում, ապա գոնե այդ բացը պետք է լրացնել գովազդ պատվիրելով: Համաձայնե՛ք, որ «փայլուն» տրամաբանություն է:




Լրահոս