Ընտրական նոր օրենսգրքի նախագիծն այսօր շրջանառության մեջ կդրվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանություններն այսօր շրջանառության մեջ կդնեն ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը: Ամենայն հավանականությամբ, այն կներկայացվի ՀՀ կառավարության՝ այս հինգշաբթի կայանալիք նիստի հաստատմանը: Նկատենք, որ մինչ ՀՀ Սահմանադրության նոր նախագծի հրապարակումը, ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ արդեն իսկ ՀՀԿ վերնախավը չակերտներ էր բացում: Ըստ այդմ, ԱԺ ընտրությունները չնայած համամասնական ընտրակարգով են անցկացվելու, սակայն դրա հետ միասին, ըստ ընտրատարածքների, ռեյտինգային քվեարկություն է անցկացվելու:

Այսինքն՝ իրականում իշխանությունները ցանկանում են կիրառության մեջ դնել մի մեխանիզմ, որի պայմաններում, չնայած ընտրությունները կհռչակվեն իբրեւ համամասնական, ինչպես պահանջում է ընդդիմությունը դեռեւս 2011 թվականից, մյուս կողմից էլ ընտրությունները մեծ հաշվով կվերածվեն մի մեծ համամասնական ընտրության:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս