ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի Սուրբ Կարապետ եկեղեցու տարածքում նախօրեին ծեծկռտուք է տեղի ունեցել. պատճառը եղել է եկեղեցուն պատկանող հողակտորը, որը գյուղի ընտանիքներից մեկը վերցրել ու իր համար այգի է սարքել: Օհանավանցիները հենց գյուղում «Ժողովուրդ»-ի թղթակցին պատմեցին, որ գյուղի բնակիչները, ինչպես ամեն օր, Սուրբ Կարապետ եկեղեցու բակում տնկած ծառերն են մշակել եւ նկատել են, որ «Շողակաթ» հեռուստաընկերության մեր գործընկերները ցանկանում են նկարահանել եկեղեցապատկան այդ տարածքը: Ամուսիններ Սուսաննան, Սերոժը ու նրանց որդին՝ Վարդանը, արգելել են՝ պատճառաբանելով, թե դա իրենց տարածքն է, եւ իրենք ոչ ոքի թույլ չեն տա այն նկարել: Նրանց դիմադրությանը փորձել է միջամտել եկեղեցու հոգեւոր առաջնորդ տեր Եփրեմը. արդյունքում՝ մեծ աղմուկ է բարձրացել, ինչին հաջորդել են միմյանց ուղղված հայհոյանքները եւ հարվածները: Պատառոտվել է հոգեւորականի սքեմը, պոկվել նրա խաչը:




Լրահոս