ՎԱՌԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հունիսի 22-ին Արմավիրի մարզի Արազափ գյուղում արտառոց դեպք է տեղի ունեցել: 50-ամյա Վահան Վարդանյանը հանկարծակի վառել է հարեւանի տան բակում կայանված տրակտորի կցաքարշակի վրա եղած 35-40 տուկ խոտը, ապա դիմել փախուստի: Երեկ փորձեցինք տեղեկությունը ճշտել Արազափի ղեկավար Մանվել Հարությունյանից, որը հաստատեց այն. «Այդ մարդը հոգեկան խնդիրներ ունի, ես ի՞նչ կարող եմ ասել, մտքով այդպես է անցել, գնացել վառել է հարեւանի տուկը: Ինքը հոգեբուժարանում հաշվառված է որպես հոգեկան խնդիրներ ունեցող մարդ: Իրար կողքի հարեւաններ են: Իրեն սկզբում տարել են ոստիկանություն, հիմա գյուղում չէ, երեւի Երեւան են տեղափոխել»:




Լրահոս