Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը մտադիր է վաճառքի հանել թիմի կիսապաշտպաններից Իսկոյի կամ Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը, հայտնում է AS-ը:
Տեղեկություններ են շրջանառվում, որ ակումբում հիասթափված են ընթացիկ մրցաշրջանում նշված ֆուտբոլիստների ցուցադրած խաղից: Խամեսը խնդիրներ ուներ նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ, ով չէր վստահում ֆուտբոլիստին և բավականաչափ խաղաժամանակ չէր տրամադրում նրան:
Իսպանական ակումբի ղեկավարներին դուր չի եկել, որ նոյեմբերին Խամեսն աշխատավարձի բարձրացում է խնդրել, քանի որ ցանկանում է նույնքան վաստակել, որքան Սերխիո Ռամոսն ու Գարեթ Բեյլը: