ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առաջիկայում պաշտոնանկություններ չեն լինի, քանի որ ամառ է, եւ քաղաքական իրադարձություններն ընդգծված չեն: Մեծամասնությունը պատրաստվում է աշնանային նստաշրջանին: ՀՀԿ կադրային բազան շատ մեծ է, բայց փոփոխությունների համար պետք է առիթ լինի»:

Գալուստ Սահակյան «ԳԱԼԱ»

Գրիգորիչը, ինչպես միշտ, փայլում է. իհարկե, ամառ է, մեռած վիճակ, կարելի է օգտվել այս մեռած վիճակից եւ բոլ-բոլ չարաշահումներ ու «ատկատներ» անել, միեւնույն է, պաշտոնանկություններ չեն լինի: Իսկ որ փոփոխությունների համար առիթ չկա, Գրիգորիչն այդ հարցում լիովին իրավացի է. չարաշահումներն ի՞նչ են, որ դեռ մի հատ էլ փոփոխությունների առիթ լինեն, միեւնույն է, ո՛չ առաջինն են, ո՛չ էլ վերջինը: Վերջին տարբերակով՝ փոփոխելն էլ խնդիր չի լինի, քանի որ կա ՀՀԿ կադրային մեծ բազա, եւ մի ՀՀԿ-ական չարաշահող «ատկատագործը» կփոխվի մեկ այլ ՀՀԿ-ական չարաշահող «ատկատագործով»:




Լրահոս