Էթիկայի հանձնաժողովը Շուշան Պետրոսյանին առավել ագրեսիվ գործելու քարտ բլանշ տվեց. Ազգային ժողովի «բռնաբարված էթիկան» ու «լակոտները» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը երեկ կայացրած որոշմամբ երգչուհի պատգամավոր Շուշան Պետրոսյանին քարտ բլանշ տվեց` առավել ագրեսիվ վարքագծով հանդես գալու այն մարդկանց դեմ, ովքեր ունեն իրենից տարբերվող կարծիք: Իսկ ո՞րն է Շուշան Պետրոսյանի «հմայքը», որ նրա հեղինակությունը մի քանի պատգամավորներ հատուկ հանձնարարությամբ առավել բարձր գնահատեցին, քան օրենսդիր մարմնի վարկանիշը:

Ինչպես հայտնի է՝ երգչուհին Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացավ Սերժ Սարգսյանի անմիջական հովանավորությամբ, որպեսզի ՀՀԿ կանանց թեւը նոր, հետաքրքիր իդեաներով լցներ: Բայց Շուշան Պետրոսյանը ԱԺ-ում առանձնապես չփայլեց ու շարունակում է գործունեություն ծավալել ԱԺ-ից դուրս, ինչի համար ամենեւին էլ պետք չէր, որ մանդատով «զարդարվեր»:

Նա օգտագործելով իր անունը, կապերը՝ ԱԺ գործարար պատգամավորներից կամ ոչ պատգամավոր գործարարներից ինչ-որ բաներ է խնդրում, վերցնում ու տանում է զորամասեր: Թե ձեռքբերածից որ մասն է իր անունից ներկայացնում, որը ոչ, դժվար է տարբերակել, բայց փաստ է, որ նա այս պահին ՀՀ ՊՆ ղեկավարության հետ սերտ հարաբերություններ ունի: Եւ որպեսզի առավել ամրապնդի ունեցած կարգավիճակը, պատրաստ է հետ չմնալ հրապարակային «բռնաբարության պատրաստակամություն» հայտնած պատգամավոր Առաքել Մովսիսյանից` Շմայսից:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

Թամարա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս