«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարդան Օսկանյանի կուսակցություն ստեղծելու թեման շարունակում են քննարկել: ԲՀԿ-ական մեր աղբյուրն ասում է, որ խնդիրը փողը չէ. «Ինքն ունի առավել կարեւոր 2 այլ խնդիր` կամ պետք է կուսակցություն ստեղծի, կամ դուրս գա քաղաքականությունից: Դուրս գալ չի կարող, որովհետեւ վերջին շրջանում նա կամա-ակամա դարձել է քաղաքական լուրջ պրոյեկտ, եւ թույլ տալ այդ պրոյեկտը ոչ եւս լինի, իր հետ հարաբերվող թե դրսի, թե ներսի գործընկերները թույլ չեն տա։
Կուսակցություն ստեղծելն էլ հեշտ չէ` հազար ու մի պատճառով, նախ՝ լիքը կուսակցություն կա, երաշխիք չկա, թե հնարավոր է ինչ-որ լուրջ բանի հասնել, մնում է մաս կազմի քաղաքական որեւէ ուժի` այս կամ այն ձեւով, ու սա ավելի կարեւոր է նրա համար, քան մյուս բոլոր խնդիրները միասին վերցրած: Ինքը դեռ ուսումնասիրում է քաղաքական դաշտը, որպեսզի հասկանա, թե որոնք են այն ուժերը, որոնց հետ կարող է հարաբերվել կամ ինչ-որ բան պայմանավորվել ստվերային»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: