ArmLur.am-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ ընթացիկ տարվա փետրվարին նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 8769 զանգ: Ստացված զանգերից 739-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 257-ը՝ ընտանիքի անապահովության, 3144-ը՝ երեխայի խնամքի, 579-ը՝ երեխայի ծննդյան միանվագ, 555-ը՝ մայրության նպաստներին, 68-ը՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (17), ավանդի փոխհատուցման (361) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:
Փետրվար ամսին ստացվել է 103 բողոք, որից 3-ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 6-ը՝ Սոցիալականծառայությունների տարածքային գործակալություններին, իսկ 94-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:
Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրությունպահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել: