«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աշնանը տեղի ունենալիք Գյումրու քաղաքապետի ընտրությունների շուրջ կրքերը գնալով թեժանում են։ Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ն որոշում է կայացրել ոչ Սամվել Բալասանյանին եւ ոչ էլ Մարտուն Գրիգորյանին չընդգրկել իր ցուցակում, այլ ընտրությունների գնալ սեփական ցուցակով եւ այլ քաղաքապետացուով։ Հիշեցնենք՝ նոր օրենսգրքով նախատեսված է, որ հանրապետության մեծ քաղաքներում ընտրությունները լինելու են Երևանի նման՝ կուսակցական ցուցակներով, ու քաղաքապետն ընտրվելու է ավագանու միջոցով։ ՀՀԿ-ում դեռ չեն որոշել, թե ում վրա «ստավկա» կանեն, դա պարզ կդառնա առաջիկա շաբաթվա ընթացքում: Մի քանի թեկնածություններ են քննարկվում։ Մեզ ասացին. «Տեղացի՝ գյումրեցի տղերքից կլինի»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։