«Ժամանակ» թերթը գրում է. «Միջազգային դուքենդոյի և ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանը, թեև դատարանի՝ բերման ենթարկելու մասին որոշմանը, չի ներկայանում դատական նիստերին։ Մամուլում ավելի վաղ նշվել էր, թե դերասանն ու իր փաստաբանը վատառողջ են։ Երեկ «Ժամանակի» հետ հեռախոսազրույցում դերասանի եղբայր ներկայացած անձն ասել է, թե Գոռ Վարդանյանը գնացել է նկարահանման։ Ասել կուզի՝ Վարդանյանը, այնուամենայնիվ, տնից դուրս է գալիս»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։