Պատգամավորների 50 տոկոսը կընտրվեն տարածքներից, իսկ մյուս 50 տոկոսը` համամասնական ցուցակով. ներկայացվեց նոր Ընտրական օրենսգիրքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը:

Նա նշեց, որ շատ լարված են աշխատել այս օրերին և այսօրվա հաստատումից հետո կլինեն ակտիվ քննարկումներ: Հիմնական քննարկումները տեղի կունենան Ազգային ժողովում,  որտեղ ողջ քաղաքական ներկապնակն է ներկայացված:

«Հիմնական սկզբունքները բխում են Սահմանադրությունից. կա երկու կարևոր նորամուծություն. Գյումրի և Վանաձոր քաղաքներոմ ևս գործի Երևանի մոդելը, փուլ առ փուլ պետք է գնանք ՏԻՄ-երում քաղաքական ուժերի ներկայացվածության բարձրացման», – ընդգծեց Հարությունյանը:

Անդրադառնալով ԱԺ-ի ձևավորմանը` նա նշեց, որ ընտրությունները կլինեն միայն համամասնական ընտրակարգով, և հենց դա է նորությունը: «ԿԸՀ-ն պետք է ձևավորվի ԱԺ-ի կողմից: Այդ անդամները պետք է ընտրվեն ձայների 3/5-րդով, այսինքն զուտ մեծամասնությունը բավարար չէ: ԿԸՀ անդամը չի կարող երկու անգամից ավել ընտրվել կազմում, սա նույնպես կարևոր դրույթ է»,- հավելեց նա:

Նա հավելեց, որ ընտրատարածքները 13-ն են լինելու, որտեղ կուսակցությունները ներկայացնելու են այդ տարածիքն բնորոշ ցուցակ և պարզ կլինի, թե որ պատգամավորները կհայտնվեն խորհրդարանում: «Պատգամավորների 50 տոկոսը կընտրվեն տարածքներից, իսկ մյուս 50 տոկոսը համամասնական ցուցակով», – հայտնեց Հարությունյանը:

Եթե ընտրությունների արդյունքում կուսակցություններից մեկը 50+1 ձայներ է ստանում, ապա ընտրություններն ավարտված են համարում: Իսկ եթե չի հաջողվել ձևավորվել, ապա կարող են կոալիցիա կազմել և ապահովել այդ թիվը: Եթե դա էլ չի լինում, Հարությունյանի խոսքով, կլինի երկրորդ փուլ, որի նպատակը կայուն մեծամասնությունն ապահովելն է:

Մեկ այլ նորամուծությամբ, Հարությունյանի խոսքով, խորհրդարանում չորս անդամ տրամադրվելու են ազգային փոքրամասնություններին:




Լրահոս