Շիրակի մարզպետը լրագրողներից ժամանակ է խնդրում. վստահ է` Գյումրիում վստահում են իշխանություններին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Շիրակի և Արագածոտնի մարզպետների պաշտոններում համապատասխանաբար Հովսեփ Սիմոնյանի և Գաբրիել Գյոզալյանի նշանակումները: Ինչպես հայտնի է` նրանք դաշնակցականներ են և այս նշանակումն էլ պայմանավորված է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությամբ:

Մարզպետներն այսօր նույնպես ներկա էին նիստին և արժանացան շնորհավորանքների: Նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, Շիրակի նորանշանակ մարզպետը ժամանակ խնդրեց` լրագրողների բոլոր հարցերին հետագայում պատասխանելու համար:

Նա չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ Գյումրին ընդդիմադիր քաղաք է: «Մեր ազգաբնակչության հետ մենք հաստատ շատ խնդիրներ լուծելու ենք: Իշխանություններին վստահում են Գյումրիում, կարճ ժամանակ տվեք ինձ», – հայտարարեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս