Անկարան պետք է միջոցներ ձեռնարկի ներգաղթյալների հոսքը դադարեցնելու համար: Այս մասին Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ ասել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ցիպրասի խոսքով՝ այդ միջոցները կմշակվեն մարտի 7-ին ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի ընթացքում:
«Բարձր մակարդակով կայանալիք հանդիպմանը պետք է մշակվեն միջոցներ, որոնք կընդունվեն Թուրքիայի կողմից՝ ներգաղթյալների հոսքը դադարեցնելու նպատակով»,-ասել է Հունաստանի վարչապետը:
Նա նաև հայտնել է, որ մյուս շաբաթ կայցելի Իզմիր՝ Թուրքիայի հետ համագործակցության հարցով չորրորդ Բարձր խորհրդին մասնակցության նպատակով:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան