ՄԱԿ-ը հաշվարկել է Ուկրաինայում կոնֆլիկտի ընթացքում զոհերի թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում 2 տարվա ընթացքում 9187 մարդ է զոհվել, ևս 21085-ը՝ մարմնական վնասվածքներ ստացել: Այս մասին ասվում է մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի հանձնակատար Ջաննի Մագաձենիի կողմից արված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Զոհերի մասին տվյալները ներկայացվում են 2016թ. մարտի 1-ի դրությամբ:

Նշվում է, որ զոհերի թվում ինչպես զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ կան:

Ավելի վաղ հաղորդվում է, որ Ուկրաինայի հարցով շփման խումբը Դոնբասում ականազերծման մասին համաձայնագիր է ստորագրել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս