Armenian text to speach

Արման Թաթոյանը ստիպված է լինելու ներկայացնել Կարեն Անդրեասյանի զեկույցը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ մարդու իրավունքների նոր պաշտպան Արման Թաթոյանը կլինի երրորդ օմբուդսմենը, որը գործնականում կապ չի ունենա իր կողմից ներկայացրած առաջին տարեկան զեկույցի հետ: Ինչպես հայտնի է՝ Թաթոյանը նշանակվեց փետրվարի 23-ին, իսկ մինչեւ մարտի վերջ նա պետք է հաստատի եւ գերատեսչություններին ուղարկի ՄԻՊ-ի 2015 թվականի զեկույցը: Այլ կերպ ասած՝ Թաթոյանը ստիպված է լինելու ներկայացնել նախորդ օմբուդսմենի՝ Կարեն Անդրեասյանի զեկույցը: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը գրել էր, որ դեռ հունվարի վերջից պատրաստ է նաեւ ՄԻՊ զեկույցը՝ անցած տարվա դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ:

Երեկ ՄԻՊ գրասենյակից «Ժողովուրդ»-ին հավաստիացրին, որ հանրաքվեի վերաբերյալ զեկույցը դեռ քննարկվում է: Նշենք նաեւ, որ Թաթոյանի պաշտոնավարման 9 օրերին ՄԻՊ աշխատակազմի մի մասն արդեն ազատվել է աշխատանքից եւ նրանց փոխարեն նոր մարդիկ են ընդունվել: Նորերը հիմնականում արդարադատության նախարարության նախկին աշխատակիցներն են, որոնց հետ Թաթոյանը ժամանակին աշխատել է:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս