Լրացուցիչ բնակտարածքների ստեղծումը` օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է հանրապետության մարզերում բազմաբնակարան շենքերի ոչ բնակելի տարածքների (տանիքներ) վերակառուցման համակարգված մեխանիզմների ներդրմանն ուղղված միջոցառումների (այդ թվում՝ մանսարդային հարկերի ավելացմամբ) համատեքստում վթարային շենքերի բնակիչների բնակապահովման խնդիրների լուծման հնարավորությունը:

Մասնագետներն այս առումով ներկայացրել են միջազգային փորձն ու առկա հնարավորությունները: Նախարարը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումներին առաջիկա օրերին ներկայացնել կոնկրետ հաշվարկներ թվային արտահայտությամբ՝ քննարկված մոտեցումների շրջանակում հանրապետության մարզերում լրացուցիչ բնակֆոնդի ստեղծման վերաբերյալ:




Լրահոս