Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 8-րդ տարին անընդմեջ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, տեղի է ունենում պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողություն: Երևանի, Արցախի ու ՀՀ մարզերի պատանի երկրապահները երդվել են Ծիծեռնակաբերդի բարձունքում:

Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձիք և երկրապահներ: Երդման արարողությունից հետո պատանի երկրապահները հանդես են եկել ցուցադրական ելույթներով:

Միջոցառման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի, միության այլ անդամների ու պատանի երկրապահների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս