Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսի՝ Ուրուգվայի հավաքականում որակազրկման ժամկետն ավարտվել է:
Հարձակվողն արդեն հրավեր է ստացել մասնակցելու ԱԱ-2018-ի որակավորման փուլի՝ Բրազիլիայի և Պերուի դեմ հանդիպումներին:
Հիշեցնենք, որ 2014 թվականի ԱԱ-ում իտալացի պաշտպան Ջորջիո Կելինիի ուսը կծելու համար Սուարեսը որակազրկվել էր 9 խաղով: