ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի դրամական միջոցներն անցած տարվա ընթացքում ավելացել են 2 մլն դրամով: 2015 թվականի եկամուտների եւ գույքի վերաբերյալ հայտարարագրի համաձայն՝ դրամական միջոցները կազմել են 20 հազար դոլար եւ 8.5 մլն դրամ:
Մինչդեռ նա ամսական ստանում է 650 հազար դրամ աշխատավարձ: Դավիթ Հարությունյանի կնոջ՝ Նորինե Մանուկյանի դրամական միջոցները կազմել են 50 հազար դոլար: Նախարարի կինն անցած տարվա ընթացքում վարձակալության դիմաց ստացել է 2 մլն 800 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանը պատկանում է այն պաշտոնյաների շարքին, որը պաշտոնապես հայտարարագրել է միանգամից 6 բնակարան, մեկ այգետնակ, մեկ հողամաս եւ մեկ անհատական բնակելի տուն: