Թուրքիան և Ադրբեջանը սկսել են ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունները, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանցի զինծառայողները ժամանել են թուրքական Կոնիա քաղաքի ավիաբազա՝ տարեկան պլանային զորավարժություններին մասնակցելու համար, որոնք կկայանան մարտի 7-25-ը:
Զորավարժություններին մասնակցում են ՄիԳ-29 երեք ռմբակոծիչներ, Սու-25 երեք կործանիչներ և Իլ-76 երեք ռազմատրանսպորտային ինքնաթիռներ:
2016թ. փետրվարին Թուրքիայի զինված ուժերը մասնակցեցին Սաուդյան Արաբիայի հետ համատեղ զորավարժություններին, որոնց մասնակցում էին Սաուդյան Արաբիայի F-15 վեց կործանիչներ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան