Ինչպես հայտնի է՝ այս տարվա հունվարի 29-ին Արսեն Սարդարյանը նշանակվեց ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: «Ժողովուրդ»-ը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ վերջինիս դրամական միջոցները կազմել են 5 մլն դրամ:
Բացի այդ՝ նա ինչ-որ ընկերությունում բաժնեմաս ունի, որը նրան տարեկան մի քանի միլիոն դրամի եկամուտ է ապահովում՝ շահաբաժնի տեսքով: Արսեն Սարդարյանի անունը գուցե հանրությանը ոչինչ չասի:
Բայց նրա հայրը ՀՔԾ նախկին քննիչ Հեկտոր Սարդարյանն է: Վերջինիս պաշտոնավարման ժամանակ նրա անունը հաճախակի էր կապվում տարբեր աղմկոտ գործերի հետ: