Աղքատությունն աճում է, Վերնիսաժի հնամաշ իրերի շուկայում առևտուրը՝ «ծաղկում». «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Վերնիսաժի հարևանությամբ շաբաթ-կիրակի օրերին գործող հնամաշ իրերի շուկան, որտեղ ինչ մտքովդ  անցնի՝ կարող  ես գտնել  բայց՝ օգտագործված, վերջին շրջանում իր սահմաններն ընդլայնել է,  մեկ-երկու քայլ է մնում,  որ շուկան հասնի Խանջյան փողոց։ Այստեղի առևտրականների հետ զրույցից հասկացանք, որ ի տարբերություն հագուստի խանութների, տոնավաճառների ու «մոլ»-երի, որտեղ առևտուրը պակասել է, իրենց հաճախորդներն ավելացել են։ Թեև այստեղ վաճառվող ապրանքները «ջրի գին» ունեն, բայց մարդիկ անգամ 500 գրամանոց ինչ-որ բանն էլ  են սակարկում։ Որքան էլ կառավարության պատասխանատուները վստահեցնում են,  որ  մեր  երկրի ու քաղաքացիների  վիճակը լավացել  է, տնտեսական աճ ունենք, այս շուկան արտացոլում է Հայաստանի սոցիալ-տնտեսական իրական վիճակը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս