ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հայրս կորցրել է իր վարորդական իրավունքը եւ մեքենայի անձնագիրը: Հիմա ցանկանում է նորը հանել: Ո՞ւր պետք է դիմի եւ արդյո՞ք նոր վկայական ստանալու համար պետք է քննություններ հանձնի, թե՞ դա պարտադիր չէ: Եվ կցանկանայինք իմանալ նաեւ` դրա համար տուգանք նախատեսվում է, թե ոչ: Ավելացնեմ, որ նա 76 տարեկան է:

Արտուշ Թորոսյան (46 տարեկան, մեխանիկ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
(Սկիզբը՝ նախորդ համարում) Փաստաթղթերը հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայացնելու օրվանից 15 օր անց, եթե հաշվառման-քննական ստորաբաժանման կողմից կատարված հարցումներով պարզվում է, որ անձը զրկված չէ ՏՄ վարելու իրավունքից կամ նրա վարորդական վկայականը վարչական իրավախախտման փաստի կապակցությամբ չի գտնվում վարույթ իրականացնող մարմնում, նրան 1 աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում է վարորդական վկայական: Անձի տարիքը վկայական ստանալու համար սահմանափակում չէ: ՏՄ-ի նկատմամբ հաշվառման գործողությունները կատարվում են՝ համաձայն «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվ. եւ ՀՀ կառավարության 2010թ. սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման պահանջների:
ՏՄ-ի կորած հաշվառման վկայագրի փոխարեն նորը ստանալու համար ՏՄ-ի սեփականատերը ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ցանկացած հաշվառման-քննական ստորաբաժանում է ներկայացնում.
1. անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ՝ ֆիզիկական անձանց համար հաշվառման վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, եթե անձը հաստատող փաստաթղթում բացակայում է հաշվառման վայրի կամ փաստացի բնակության վայրի մասին տեղեկությունը,
2. հաշվառման վկայագիր տալու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական տուրքի՝ 6.000 դրամ գումարի վճարման անդորրագիր:
Տվյալները ներանցվում են համակարգիչ, եւ տվյալ տրանսպորտային միջոցի համար հատկացվում է նոր հաշվառման վկայագիր: ՏՄ-ի կորած հաշվառման վկայագրի փոխարեն նորը ստանալու դեպքերում տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում չի ներկայացվում:
Միաժամանակ հայտնում ենք, որ կորած վարորդական վկայականի եւ ՏՄ-ի հաշվառման վկայագրի փոխարեն նոր փաստաթղթեր տալու համար ՀՀ օրենսդրությամբ տուգանքներ նախատեսված չեն:

ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ մեզ դիմած քաղաքացու հայրը ստիպված չի լինի որեւէ տուգանք ու տույժ վճարել, եւ նա կարող է ցանկացած պահի ներկայանալ համապատասխան կառույց` իր կորցրած փաստաթղթերը վերականգնելու համար:




Լրահոս