ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել.
«Սիրելի կանա՛յք:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և կանանց տոնի առթիվ:
Շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին, որոնք բոլորիս հավասար ծառայում են օրենքին ու ժողովրդին, արժանապատվորեն կրում մեր պատասխանատու աշխատանքի բոլոր դժվարությունները՝ մասնակցելով հասարակական կարգի պահպանման, հանցավորության հակազդման, մարդու իրավունքների պաշտպանության գործին:
Մաղթում եմ արդյունավետ ծառայություն, անմնացորդ նվիրում և նոր ձեռքբերումներ:
Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դստրիկներին:
Ձեր հավատով, բարոյական աջակցությամբ և ամրությամբ է նաև, որ ոստիկանության ծառայողներն այսօր լիարժեք են կատարում իրենց բարձր առաքելությունը:
Բոլոր կանանց մաղթում եմ երջանկություն, իղձերի իրականացում, խաղաղ երկինք և հաջողություններ աշխատանքում ու ընտանիքում:
Աստված ձեզ պահապան»: