«Հին նալոգ հավաքողները» դիսկոմֆորտի մեջ են. ինչ է սպասվում Կովալենկո Շահգալդյանի փեսային. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նոր նախագահ Հովհաննես Հովսեփյանի նշանակումից հետո այս կառույցում տարիներ շարունակ աշխատած ու պետության հաշվին միլիոններ դիզած հարկային տեսչության պետերը դիսկոմֆորտի մեջ են հայտնվել: Նրանցից շատերը կարծում են, որ հնարավոր է Հովսեփյանը  ազատի «հին նալոգ հավաքողներին»` նրանց փոխարինելով նոր` իր համար առավել ընկալելի կերպարներով: Այդ ճակատագրից խուսափելու համար շատերն արդեն անցել են հոգեբանական գրոհի:

Օրինակ` ՀՀ վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի փեսան` Հրանտ Կարապետյանը, որը Մաշտոցի հարկային ծառայության ղեկավարն է, որին իր ղեկավարած ստորաբաժանումում, մեղմ ասած, այնքան էլ չեն սիրում, գործընկերների մոտ սկսել է պարծենալ, թե Հովհաննես Հովսեփյանը, նախագահի փեսաներն իր մտերիմ ընկերներն են, եւ ինքը խնդիր չունի: Մինչդեռ համակարգում եւ համակարգից դուրս որոշ մարդիկ հույս ունեին, որ Խաչատրյանի հեռանալով կավարտվի նաեւ Կովալի փեսայի դարաշրջանը: Համակարգում բոլորը գիտեն, որ Կարապետյանը հնարավորինս օգտվել է իր պաշտոնի առավելություններից եւ անգամ բաժնեմասեր ձեռք բերել ամենատարբեր բիզնեսներում, այդ թվում եւ Ռուսաստանում, ուստի, կարծում են, որ պաշտոնը զիջելու ժամանակն արդեն եկել է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս