«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում լուրեր տարածվեցին այն մասին, որ Գյումրիում արտոնյալների մի խավ կա, որի անդամներն իրենց տները գազով են ջեռուցում, սակայն չնչին գումար են վճարում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այս բացահայտումներից հետո «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի տարածքային կառույցում սկսել են տեսուչներին համատարած հեռացնել աշխատանքից: «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի ԳԳՄ-ի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանը, սակայն, հրաժարվեց հեռացումների վերաբերյալ մեր բանավոր հարցին պատասխանել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: