ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է մայրաքաղաքի կենտրոնում
Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներին ուղեկցող ոստիկանները շրջում են` ծաղիկները ձեռքներին: ArmLur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ այդկերպ իրավապահ համակարգի ծառայողները եւս իրենց հարգանքի տուրքն են մատուցում Մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակին:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե կենսաթոշակառուի մահվան դեպքում ի՞նչ հիմքով եւ ի՞նչ չափով է վճարվում նրա թաղման նպաստը:
Դիանա Միքայելյան (51 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Միքայելյանի հարցմանն ի պատասախան՝ հայտնում ենք, որ թաղման նպաստ նշանակելու եւ վճարելու կարգը, վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ թաղման նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1734-Ն որոշմամբ՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի չափը սահմանվել է 200.000 դրամ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2014 թվականի հունվար-դեկտեմբերին արձանագրվել է մահացության 27.872 դեպք: 2013թ. համեմատ մահվան դեպքերն աճել են 2.5 %-ով: Ավելացնենք, որ 2014թ. հունվար-դեկտեմբերին ծնվածների թվաքանակը 1.5 անգամ գերազանցել է մահացության դեպքերը:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ օտարերկրացին ինչպե՞ս կարող է ստանալ աշխատանքի թույլտվություն: Ի՞նչ սկզբունքով եւ որքա՞ն ժամկետով է տրամադրվում աշխատանքի թույլտվությունը:
Նաիրա Ժամկոչյան (58 տարեկան, գործազուրկ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Ժամկոչյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինը օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն տրամադրելիս հաշվի է առնելու Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքները եւ զարգացումները: Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքների գնահատման համար սահմանվում է ժամկետ, որի ընթացքում նա պարտավոր է իր մոտ առկա թափուր աշխատատեղը համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից: Սահմանված ժամկետում զբաղվածության հանրապետական ծառայությունների կողմից իր պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության դեպքում գործատուն կարող է գտնել այդ պահանջներին համապատասխանող օտարերկրացու եւ դիմել լիազորված մարմին՝ կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվության տրամադրման համար՝ ներկայացնելով ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված փաստաթղթերը:
Հայտնում ենք նաեւ, որ օտարեկրացուն աշխատանքի թույլտվությունը տրվելու է գործատուի դիմած կոնկրետ ժամկետով:
Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունում չեն կարող զբաղեցնել ընտրովի, քաղաքական (համայնքային, դատական, դատավոր, դատախազ) պաշտոններ եւ աշխատել զինված ուժերում: