«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երկու օր է՝ իշխանական կուլիսներում ու քաղաքական շրջանակներում բզզում են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հնարավոր պաշտոնանկության մասին։ Ավելին, մամուլն արդեն նոր ոստիկանապետի թեկնածուի անուն է դրել շրջանառության մեջ։
Խոսքը ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի՝ «Քեթրինի» Միհրանի մասին է: Երեկ, երբ այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցիք Գասպարյանի խորհրդական Ն. Մալյանից, նա ասաց. «Ամեն գրածի պետք չէ հավատալ»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։