ArmLur.am-ը արդեն հայտնել էր, որ մարտի 9-ին` ժամը 23.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Թուխ Մանուկ լեռնանցքում¸ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ¸ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այժմ հայտնի է Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած զինծառայողների անունները:
ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությամբ հաղորդմամբ, վթարի հետեւանքով զոհվել են պայմանագրային զինծառայողներ Կարեն Իշխանի Կարապետյանը, Վահան Մնացականի Ղուկասյանի և Ռուսլան Ռաֆայելի Հարությունյան:
Կարեն Կարապետյանը Արմավիրի մարզի Շենավան, Վահան Ղուկասյանը՝ Արարատի մարզի Այգեզարդ, իսկ Ռուսլան Հարությունյանը՝ Արմավիրի մարզի Սիս համայնքից էր:Դեպքի հանգամանքները պարզվում են:
Հայտնի է նաեւ վիրավորված զինծառայողներից մեկի անունը՝ Ռոման Հարությունյան, որը զոհված Ռուսլան Հարությունյանի եղբայրն է: