Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է Ուկրաինայի ազգային պատգամավոր և օդաչու Նադեժդա Սավչենկոյին վերադարձնելու մասին, ում համար նա պատրաստ է փոխանակության, փոխանցում է «Ռոսբալթ»-ը:
«Եթե համապատասխան առաջարկ արվի, ապա ես պատրաստ եմ փոխանակել ինչ-որ մեկով: Ես՝ որպես Ուկրաինայի նախագահ, պատրաստ եմ օգտվել իմ սահմանադրական իրավունքից և փոխանակել Նադեժդային, անել հնարավոր ամեն ինչ՝ նրան տուն վերադարձնելու համար»,- հայտարարել է Պորոշենկոն՝ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա հավելել է, որ Ուկրաինան առավելագույն ջանք է գործադրում՝ Ռուսաստանի վրա միջազգային հանրության ճնշման համար՝ Սավչենկոյի ազատ արձակման նպատակով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սավչենկոն Պորոշենկոյի խնդրանքով դադարեցրել է չոր հացադուլը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան