Հարց քաղաքացիներից` ինչպե՞ս է տեղի ունենում ձեռնարկությունների լուծարման գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmԼur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected]  հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխաններն կգտնեք մեր կայքում:

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս է տեղի ունենում ձեռնարկությունների լուծարման գործընթացը:
Հռիփսիմե Ամրոյան (42 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ.Հ. Ամրոյանի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ձեռնարկության լուծարումը դա գործունեության դադարեցման ձեւ է առանց իրավահաջորդության կարգով իրավունքների եւ պարտականությունների, այլ անձանց փոխանցման: Գոյություն ունեն ձեռնարկությունների լուծարման մի քանի տեսակներ՝ ոչ պաշտոնական եւ պաշտոնական լուծարում:
Ոչ պաշտոնական լուծարումն իրականացվում է տնօրենի փոխարինման կամ վերակազմակերպման ճանապարհով (ընկերության միացումը չգործող ձեռնարկությանը):
Ձեռնարկությունների պաշտոնական լուծարումը կարող է լինել կամավոր եւ հարկադրված: Ձեռնարկությունների հարկադրված լուծարում իրականացվում է հետեւյալ դեպքերում.
գգործունեության իրականացում առանց անհրաժեշտ թույլտվության (լիցենզիայի),
գօրենքով արգելված գործունեության իրականացում,
գգործունեության իրականացում օրենքի կամ այլ իրավական ակտերի շարունակական կամ կոպիտ խախտումներով,
գօրենքով նախատեսված այլ հիմքերի առկայության դեպքերում:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ձեռնարկության լուծարումն իրականացնում է նրա սեփականատիրոջ (սեփականատերերի), հիմնադրի (հիմնադիրների) կամ նրանց կողմից լիազորված մարմնի, իսկ ձեռնարկությունը սնանկ ճանաչելու դեպքում՝ դատական մարմնի կողմից կազմված լուծարքային հանձնաժողովը: Ի դեպ, եթե ձեռնարկության գործունեության դադարեցումը չի ուղեկցվել ՀՀ օրենսդրությամբ կամ օրինական ուժի մեջ մտած դատական մարմնի որոշմամբ նախատեսված բոլոր գործողությունների կատարմամբ, կամ կատարվել է խախտումներով, ապա նրա գործունեության դադարեցումը չի կարող համարվել իրականացված եւ ունենալ իրավական հետեւանքներ:




Լրահոս