Գերծանր քաշային կարգի մարզիկ Վլադիմիր Կլիչկոն ընդգծել է, որ ներկայումս Թայսոն Ֆյուրիի հետ ռևանշ-մենամարտի շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են: 27-ամյա բրիտանացին, հաղթելով ուկրաինացուն, դարձել է BF, WBA, WBO и IBO վարկածներով աշխարհի չեմպիոն:
«Ֆյուրիի հետ ռևանշի շուրջ բանակցությունները շարունակվում են: Ես կտեղեկացնեմ մենամարտի վայրի և տեղի մասին տվյալներ, երբ բանակցություններն ավարտվեն: Միևնույն ժամանակ, ես շարունակում եմ մարզվել, որպեսզի համապատասխան մարզավիճակում մնամ»,- ասել է Կլիչկոն: